Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին | factor.am

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին | factor.am

factor.am ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Թուրքական տանը» կայացած հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել թուրքական կողմը։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Նշելով, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ երկկողմ առևտրի և տրանսպորտի ոլորտներում, Էրդողանն ընդգծել է  երկկողմ հարաբերություններում դրական դինամիկան պահպանելու կարևորությունը։ Նա նաև գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի՝ խաղաղության գործընթացի շրջանակում միմյանց ուղղությամբ ձեռնարկած փոխադարձ քայլերի առնչությամբ, ասվում է հաղորդագրությունում։

Էրդողանը նշել է, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի հետ աճող համագործակցությունը նպաստում է կարգավորման գործընթացին, և Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31 առաջնորդների գագաթնաժողովին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն