36-ամյա տղամարդուց առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն | iravaban.net

36-ամյա տղամարդուց առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա․ ՆԳՆ ոստիկանություն

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17․30-ին, մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Ֆրունզեի փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, ծալովի դանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ։

Կազմված փաստաթղթերն ու տղամարդը ներկայացվել են Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն