Ուկրաինայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերը | armenpress.am

Ուկրաինայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերը | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ։

«Դիվանագիտությունը նշանակում է ուղիղ երկխոսություն, նույնիսկ դժվարին պայմաններում։ Մեր զրույցը կենտրոնացած էր մեր երկրների միջև լարվածության հետագա սրումը կանխելու փոխադարձ քայլերի վրա։ Մենք պայմանավորվեցինք պահպանել հաղորդակցության գործող ուղիները», – գրել է Սիբիհան X-ում։

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում և Եվրոպայում տիրող իրավիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

«Ես վերահաստատեցի Ուկրաինայի դիրքորոշումը՝ ի աջակցություն մեր երկու տարածաշրջաններում խաղաղության և կայունության հնարավորինս շուտ վերականգնման», – նշել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն