ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան | arm.sputniknews.ru

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր դեր է ստանձնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, դրանց վերաբերյալ նախաքննության իրականացման, օպերատիվ–հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում»,– ասված է որոշման մեջ։

Այս համատեքստում կառավարությունը կարևորել է կոմիտեի ծառայողների և աշխատողների մասնագիտական ներդրման, պատասխանատու աշխատանքի և իրենց վերապահված գործառույթների պատշաճ իրականացման խրախուսումը և որոշել դրամական պարգևատրում անել։

Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կազմավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 23–ին։ Այդ օրը նշվում է կոմիտեի ծառայողների մասնագիտական օր։ Այդ օրը ուժի մեջ մտավ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն