Էրդողանը հայտարարել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին | news.am

Էրդողանը հայտարարել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին | news.am

news.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում անընդունելի է համարել առևտրային նավերի վրա հարձակումները և ընդգծել Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու կարևորությունը։

Երկու երկրների ղեկավարները հանդիպել են Նյու Յորքի «Թուրքական տանը»՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

«Մեր նախագահը շեշտել է, որ Սև ծովում անվտանգ նավարկությունն ապահովելու համար անհրաժեշտ քայլեր են պետք։ Առևտրային նավերը թիրախավորելն անթույլատրելի է, ուստի կողմերից պատասխանատու քայլեր ենք ակնկալում»,- նշված է Թուրքիայի նախագահականի հաղորդագրության մեջ։

Էրդողանը նաև հավաստիացրել է, որ Թուրքիան պատրաստ է շարունակել ռուս-ուկրաինական պատերազմը տևական խաղաղությամբ ավարտելու համար գործադրվող ջանքերը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն