Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկյան բուհերում սովորող հայ ուսանողների հետ | factor.am

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկյան բուհերում սովորող հայ ուսանողների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկյան առաջատար բուհերում սովորող Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ։ Նա ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության սկզբունքները և պատասխանել Սփյուռքի հետ կապերին, կրթությանը, պետական կառավարման համակարգ մասնագետների ներգրավմանը և Կառավարության քաղաքականությանը վերաբերող հարցերի։ Փաշինյանը նախկինում ևս ուսանողների հետ հանդիպումներում ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

ՀՀ կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Համահայկական ուսանողական ասոցիացիայի անդամների հետ, որոնք կրթություն են ստանում ամերիկյան առաջատար բուհերում:

Վարչապետ Փաշինյանը ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքները:

Երկրի ղեկավարն անդրադարձել է Սփյուռքի հետ կապերին, կրթության որակի բարձրացմանը, պետական կառավարման համակարգ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու, տարբեր ուղղություններով Կառավարության քաղաքականությանը վերաբերող թեմաների:

Վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն