azatutyun.am Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով Ռոստովի մարզի Կագալնիցկիի շրջանում վնասվել են նավթաբազայի վարչական շինությունները, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Նահանգապետի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են նավթաբազայի շենքերի վրա: Ոչ ոք չի տուժել, և տեղում հրդեհ չի եղել:
Ռուսական կողմը անօդաչու թռչող սարքեր է խոցել նաև Տագանրոգի և Նեկլինովսկի շրջաններում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս շրջաններում խոցվել է 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ռոստովի մարզը պարբերաբար է ենթարկվում անօդաչու թռչող սարքերի հարձակումների: Անցյալ շաբաթ Ուկրաինան զանգվածային հարձակում սկսեց տարածաշրջանի վրա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ սեպտեմբերի 17-ի գիշերը Դոնի Ռոստովի կենտրոնական ռազմական օդանավակայանում խոցվել են մեկ Ան-12 ինքնաթիռ, երկու Ան-26 ինքնաթիռ և երեք ուղղաթիռ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում