«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան | armenpress.am

«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան

Համաշխարհային կինոյի պատմությունը փոխած ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում կունենա կինոոլորտի ներկայացուցիչների, կինոարվեստի երկրպագուների հետ։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» և այլ լեգենդար կինոնկարների հեղինակը երևանյան հանդիսատեսի հետ խոսելու է կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և նորարարությունների մասին։

«Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր ժամանակների ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկին, լսելու նրա պատմությունները կինոյի աշխարհից և բացահայտելու այն ստեղծագործական մտածողությունը, որի շնորհիվ ծնվել են համաշխարհային կինոյի ամենանշանավոր նախագծերից մի քանիսը։

Ջեյմս Քամերոն. հանդիպում, որը միավորում է կինոն, երևակայությունն ու ապագան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն