Պուտինը «զրոյական պացիենտ» է․ Զելենսկին սպառնացել է ՌԴ էներգետիկ համակարգհին հարվածներով | factor.am

Պուտինը «զրոյական պացիենտ» է․ Զելենսկին սպառնացել է ՌԴ էներգետիկ համակարգին հարվածներով | factor.am

factor.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «զրոյական պացիենտ» է, որից պատերազմի գաղափարը տարածվում է ամբողջ աշխարհում։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում ունեցած ելույթում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ ուր էլ տարածվի պատերազմի այդ գաղափարը, «այն բերում է միայն ցավ, անկայունություն, նոր ռիսկեր և, իհարկե, նոր ճգնաժամեր»։

«Նրան (Պուտինին) պետք է թույլ չտալ գործել և հնարավորություն չտալ, որ այդ չարիքը տարածի ավելի հեռու»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ նրա «հպարտությունը»՝ նավթարդյունաբերությունը, գործում է «վերջին շնչում»։

«Դժվար է պատկերացնել ավելի նվաստացուցիչ պարտություն մի երկրի համար, որն ունի մշտական տեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և այդքան հպարտանում է նավթի արտահանմամբ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Սակայն նավթն ինքնին Ուկրաինայի թիրախը չէ, ինչպես և բենզինը, դիզելային վառելիքը, գործարաններն ու նավահանգիստները, ասել է Զելենսկինի՝ հավելելով․ «Մեր նպատակն է սահմանափակել Ռուսաստանի՝ այս պատերազմը ֆինանսավորելու և այն ձգձգելու կարողությունը»։

Միաժամանակ, եթե Ռուսաստանը շարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ համակարգին և ջեռուցման համակարգին, Կիևը կփորձի անել այնպես, որ այս ձմռանը ռուսական «գեներալ Մորոզն» «անցնի մյուս կողմ», նշել է Ուկրաինայի նախագահը՝ նկատի ունենալով պատասխան հարվածների հնարավորությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն