Պակիստանի և Իրանի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել են տարածաշրջանային զարգացումները | armenpress.am

Պակիստանի և Իրանի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել են տարածաշրջանային զարգացումները | armenpress.am

armenpress.am Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

X-ում հրապարակված գրառման մեջ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկու պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները և մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

«Փոխվարչապետ/ԱԳ նախարարն ընդգծել է երկխոսության, դիվանագիտության և շարունակական ներգրավվածության կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման գործում։

Կողմերը պայմանավորվել են պահպանել սերտ շփումները»,- ասվում է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն