news.am «Արմատապես սերտացնում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ միաժամանակ աշխատելով Հարավային Կովկասում խաղաղ ու բարգավաճ ապագա կերտելու ուղղությամբ։
200 միլիոն եվրո արժողությամբ ենթակառուցվածքային ծրագրով կառուցում ենք ճանապարհներ ու կամուրջներ։ Իսկ խաղաղությանն ուղղված ներդրումներով կամուրջներ ենք ստեղծում հենց մարդկանց միջև։
Առևտրային արտոնյալ ռեժիմը նոր հնարավորություններ կբացի. դեպի ԵՄ հայկական արտահանման 80%-ն արդեն ազատված է մաքսատուրքերից։ Ակնկալում ենք, որ ԵՄ օրենսդիրներն արդեն վաղը՝ ռեկորդային կարճ ժամկետում, վերջնականապես կհաստատեն այս որոշումը։
Բացի այդ, ամրապնդում ենք Հայաստանի էներգետիկ անվտանգությունը։
Այսպիսով, ԵՄ-Հայաստան գործընկերությունն առաջ է ընթանում մեծ արագությամբ և դառնում ավելի ամուր, քան երբևէ»,- նշել է ֆոն դեր Լայենը։