Համընդհանուր ապահովագրության ծախսերը տարեվերջին կարող են անցնել 200 մլրդ դրամը | civilnet.am

Համընդհանուր ապահովագրության ծախսերը տարեվերջին կարող են անցնել 200 մլրդ դրամը | civilnet.am

civilnet.am Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում այս պահին ընդգրկված է շուրջ 1,8 մլն շահառու, որոնցից մոտ 850,000-ն արդեն համակարգի շրջանակում ստացել է առողջապահական որևէ ծառայություն կամ դեղորայք։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։

Խարազյանի ներկայացմամբ՝ բժշկական կազմակերպությունների և դեղատների կողմից փոխհատուցման ներկայացված կատարողականի ծավալն այս պահին գերազանցում է 150 մլրդ դրամը։ Նա նաև հավելեց, որ տարեվերջին հիմնադրամի ծախսերը կարող են անցնել 200 մլրդ դրամը՝ կապված աշնան ամիսներին շնչառական և այլ հիվանդությունների սրման հետ։

«Մեր բժշկական հաստատությունները լիարժեք սպասարկում են համակարգը։ Մենք ունենք որոշակի հերթեր ներկայումս, բայց առանձին նեղ մասնագիտական ծառայությունների մասով։ Քանի որ մեր համակարգում շահառուն է ընտրում բուժհաստատությունը և բժշկին, դրանով պայմանավորված՝ որոշակի հերթեր կարող են առաջանալ, որովհետև մեր շահառուները, որպես կանոն, որոշակի բժշկական կազմակերպություններ կամ բժիշկներ են ընտրում, և միայն դրանով պայմանավորված՝ կարող են հերթերը միջինից ավելի երկար տևել»,- նշեց նախարարի տեղակալը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն