ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները «դեկլարատիվ» են անվանել | azatutyun.am

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները «դեկլարատիվ» են անվանել | azatutyun.am

azatutyun.am Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցառումները հեռու են իրականությունից և հիմնականում դեկլարատիվ բնույթ ունեն, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«ԵՄ-ի կողմից Հայաստանին ներկայումս առաջարկվող աջակցության միջոցառումները հիմնականում դեկլարատիվ բնույթի են»,- ասել է դիվանագետը և հիշեցրել, որ ԵՄ ներքին շուկան բարձր մրցակցային է և կարգավորվող, իսկ հայկական արտադրանքին այնտեղ անհամբեր չեն սպասում:

Ռուսաստանի շարունակական սպառնալիքների ֆոնին՝ այս տարի ԵՄ-ն 50 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրեց Հայաստանին: Սեպտեմբերի կեսին էլ Եվրոպական խորհրդարանը հաստատեց Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը այն բանից հետո, երբ Ռուսաստանը փուլ առ փուլ սահմանափակեց Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծումը:

Եվրամիության հաշվարկներով՝ հայաստանցի գործարարները երկու տարվա ընթացքում ԵՄ-ին ընդհանուր 5.4 միլիոն եվրոյի չափով մաքսատուրք չեն վճարի: ԵՄ-ի գնահատմամբ՝ արտոնությունը կծածկի դեպի Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանումների 99 տոկոսը ու խմիչքների 91 տոկոսը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն