Ստորագրվել է Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր | shantnews.am

Ստորագրվել է Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Բենինի արտաքին գործերի նախարար Կորին Ամորի Բրունեն ստորագրել են:

«Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր,

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և Բենինի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական դասընթացների բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն