Նորվեգիան ավելի քան 13 մլն դոլարի աջակցություն կտրամադրի պաղեստինցիներին | armenpress.am

Նորվեգիան ավելի քան 13 մլն դոլարի աջակցություն կտրամադրի պաղեստինցիներին | armenpress.am

armenpress.am Նորվեգիայի կառավարությունը հինգշաբթի հայտարարել է, որ լրացուցիչ 125 միլիոն նորվեգական կրոն (13.17 միլիոն դոլար) կտրամադրի օկուպացված պաղեստինյան տարածքներին՝ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի միջոցով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նորվեգիան 2024 թվականին ճանաչել է Պաղեստինի պետությունը և նախագահում է պաղեստինցիներին աջակցող միջազգային դոնորների խմբում։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն հայտարարել է, որ միջազգային աջակցության անհրաժեշտությունը «երբեք այսքան մեծ չի եղել»։

Էյդեն նաև քննադատել է օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափում Իսրայելի բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն