Լավրովն Արաբական պետությունների լիգայի ղեկավարի հետ քննարկել է Պարսից ծոցում տիրող իրավիճակը | armenpress.am

Լավրովն Արաբական պետությունների լիգայի ղեկավարի հետ քննարկել է Պարսից ծոցում տիրող իրավիճակը | armenpress.am

armenpress.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմիի հետ քննարկել է Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Տեղի է ունեցել հրատապ մերձավորարևելյան օրակարգի  հանգամանալից քննարկում՝ հաշվի առնելով Պարսից ծոցի պայթյունավտանգ իրավիճակը, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով», – ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, շոշափվել է նաև իրադրությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, Լիբանանում և Սիրիայում։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլերայի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը նաև քննարկել են Ռուսաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև համագործակցության հետագա ամրապնդմանն առնչվող գործնական հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն