Գեղարքունիքում կուտակվել է 116 հազար 51 տոննա անասնակեր, հավաքվել՝ 60 հազար 378 տոննա հացահատիկ | armenpress.am

Գեղարքունիքում կուտակվել է 116 հազար 51 տոննա անասնակեր, հավաքվել՝ 60 հազար 378 տոննա հացահատիկ

Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններում շարունակվում են խոտի և հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, մարզում ցանված աշնանացան ցորենի 14 հազար 651 հեկտար աշնանացան ցորենի արտերից արդեն հնձվել է 12 հազար 265 հեկտարը, որի արդյունքում հավաքվել է 35 հազար 694 տոննա համախառն բերք։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 29,1 ցենտներ։

Գարնանացան ցորենի 596,7 հեկտար արտերից արդեն հնձվել է 544 հեկտարը, որի արդյունքում հավաքվել է 1150, 8 տոննա հացահատիկ։ Միջին բերքատվությունը կազմել է 21,1 ցենտներ։

Մարզում ցանված 9100 հեկտար գարնանացան գարու արտերից հնձվել է 8747 հեկտարը, որի արդյունքում հավաքվել է 22 հազար 291 տոննա համախառն բերք։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 25,5 ցենտներ։ Փորձնական կարգով Վարդենիս համայնքում 2 հեկտարի վրա նախորդ աշնանն իրականացվել է աշնանացան գարու ցանք։ Այն հնձվել է ամբողջությամբ՝ ապահովելով 7 տոննա բերք։ Միջին բերքատվությունը կազմել է 31,8 ցենտներ։

Մարզում այլ հացահատիկի ցանքերն այս տարի կազմել են 367 հեկտար, որը հնձվել է ամբողջությամբ։ Ստացվել է 895 տոննա համախառն բերք։ Միջին բերքատվությունը կազմել է  24,3 ցենտներ։

Հատիկաընդեղենի ցանքերը կազմել են 193,32 հեկտար։ Հավաքվել է 428 տոննա բերք՝  21,1 ցենտներ միջին բերքատվությամբ։

Մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 116 հազար 51 տոննա խոտ, 10 հազար տոննա ծղոտ։

Անասնակերի և հացահատիկի բերքահավաքը շարունակվում է, որոշ տեղերում սկսվել է նաև կարտոֆիլի բերքահավաքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն