Պակիստանը մեղադրել է Աֆղանստանին իր դեմ ԱԹՍ-ներ արձակելու մեջ | armenpress.am

Պակիստանը մեղադրել է Աֆղանստանին իր դեմ ԱԹՍ-ներ արձակելու մեջ | armenpress.am

armenpress.am Պակիստանը սեպտեմբերի 24-ին օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի 10 վայրերի, որոնք, ըստ պակիստանյան կողմի, օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր արձակելու և պահեստավորելու համար։ Ինչպես հաղորդում է Այս մասին հայտնել է տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը։

Թարարը X-ում հրապարակած գրառման մեջ նշել է, որ Պակիստանի հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել են Աֆղանստանի տարածքից արձակված անօդաչու սարքեր, որոնց հետևել են և չեզոքացրել նախքան դրանց՝ թիրախներին հասնելը։

Այնուհետև Պակիստանը «ճշգրիտ օդային և անօդաչու սարքերի հարվածներ» է հասցրել 10 վայրերի, որոնք, ըստ նախարարի, «սահմանափակվել են հայտնաբերված ռազմական թիրախներով» և կապված են եղել հարձակումների փորձերի հետ։

«Աֆղանստանի «Թալիբան»-ի կողմից ցանկացած հետագա սադրիչ գործողության կպատասխանենք վճռական և անսասան կերպով»,- նշել է նախարարը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, «Թալիբան»-ի պաշտոնյաները հերքել են, որ իրենց կառավարությունը Պակիստանի դեմ անօդաչու սարքեր է արձակել։

Անցյալ շաբաթ Պակիստանի հյուսիս-արևմուտքում ոստիկանական հաստատության վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով առնվազն 24 մարդ էր զոհվել, կրկին սրել է երկու երկրների միջև հարաբերությունները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն