arm.sputniknews.ru ՀՀ կառավարությունն ավելի քան 4,52 մլրդ դրամ հատկացրեց գյուղմթերքի, սննդամթերքի և խմիչքի արտահանման, ինչպես նաև դեղձի ու թզի մթերման աջակցության ծրագրերին։ Գործադիրը հաստատեց նախագիծը։
Գումարը նախատեսվում է հատկացնել պետական պարտքի սպասարկման համար նախատեսված միջոցներից։
Էկոնոմիկայի նախարարության մշակած նախագծով ջերմատնային արտադրանքի արտահանման աջակցության համար նախատեսվում է 2,065 մլրդ դրամ, իսկ թարմ պտղի, սննդամթերքի ու խմիչքի արտահանման և վերամշակման նպատակով մթերման աջակցության համար՝ ընդհանուր 2,456 մլրդ դրամ։ Հատկացումները նախատեսված են 2026 թվականի երրորդ եռամսյակի համար։
Լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունն առաջացել է օգոստոսին արտահանված ապրանքների ծավալների և դրանց դիմաց պետության ստանձնած աջակցության պարտավորությունների պատճառով։ Մասնավորապես, օգոստոսին արտահանվել է շուրջ 2481 տոննա լոլիկ, 460 տոննա չերրի լոլիկ, 1580 տոննա պղպեղ, 624 տոննա պալերմո տեսակի պղպեղ, 124 տոննա ելակ և ավելի քան 3,17 մլն հատ ծաղիկ։
Թարմ պտղի և սննդամթերքի աջակցության ծրագրով օգոստոսին արտահանվել է շուրջ 390 տոննա խնձոր, 322 տոննա սալոր, 159 տոննա կեռաս, 2203 տոննա դեղձ ու նեկտարին, 120 տոննա խաղող, ինչպես նաև 94 տոննա թուզ, ազնվամորի, մոշ և հոն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում