armenpress.am Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրեն Ալիկ Նազարյանի տանը: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:
«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- նշեցին Կոմիտեից:
Ալիկ Նազարյանը կալանավորված է: