factor.am ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված «Խաղաղության հեռանկարները․ TRIPP-ի և Տրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացից և դրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգրավումից։
«Ի տարբերություն աշխարհի բազմաթիվ այլ հակամարտությունների, որոնց ականատեսն ենք մենք, այստեղ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները կային։ Հայաստանում և Ադրբեջանում յուրաքանչյուր կողմում կային չափազանց պրագմատիկ և հասուն առաջնորդներ, որոնք գիտակցում էին, որ խաղաղության համաձայնագիրն ավելի լավ լուծում է երկարատև հակամարտության համար։ Եվ ամենակարևորը՝ մենք ունեինք նախագահ Թրամփի համապարփակ աջակցությունն այս գործընթացին»,- ասել է Ուիթկոֆը։
Նա հայտնել է, որ Բաքու կատարած իր առաջին այցի ժամանակ, երբ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ռազմական հետախուզության ղեկավարին, արդյունքների մասին հայտնել է ԱՄՆ նախագահին, ներկայացրել Հայաստանում ու Ադրբեջանում կատարվողը, և Դոնալդ Թրամփը սկսել է կենտրոնանալ այդ խնդրի վրա։
«Նախագահն ասաց՝ «դա առաջնահերթություն դարձրեք»։ Եվ գործընթացն արդյունավետ դարձավ, քանի որ նախագահ Թրամփն իսկապես սկսեց կենտրոնանալ դրա վրա։ Ադրբեջանն ուներ խնդիր, որով անհանգստացած էր, Հայաստանն ուներ անհանգստանալու խնդիր։ Նախագահը հասանելի էր մեզ, երբ նրա կարիքն ունեինք։ Եվ ես նկատի չունեմ նրա գրասենյակից դուրս աշխատող որևէ մեկի միջոցով։ Ես նկատի ունեմ անմիջապես Օվալաձև աշխատասենյակ մտնելը և նրանից ուղղորդում ստանալը՝ հասկանալու համար, թե ինչ է պետք հակամարտությունը լուծելու համար»,- պատմել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում