Ավստրալիան կվերանայի ԱԲ կարգավորումները կառավարական կայք OpenAI-ի ԱԲ գործակալի ներթափանցումից հետո | azatutyun.am

Ավստրալիան կվերանայի ԱԲ կարգավորումները կառավարական կայք OpenAI-ի ԱԲ գործակալի ներթափանցումից հետո | azatutyun.am

azatutyun.am Ավստրալիան սկսել է հրատապ կերպով վերանայել իր մոտեցումը արհեստական բանակության (ԱԲ) կարգավորումների հարցում այն բանից հետո, երբ OpenAI ընկերության ԱԲ-ով աշխատող գործակալը «ներթափանցել» է կառավարության առողջապահական ծրագրի՝ Medicare-ի կայք:

Վերնայման գործընթացի նպատակն է ուսումնասիրել, թե արդյոք գործող օրենսդրությունն ու կառավարումը «համապատասխանում են արհեստական բանականության հետ կապված կիբեռմիջադեպերին նախապատրաստվելու և դրանց արձագանքելու նպատակին», հայտարարել է կառավարությունը:

ԱԲ Գործակալը, որը համակարգչային ինքնավար ծրագիր է, հունիսին է ներթափանցել Ավստրալիայի կառավարական այս հարթակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն: Նա նաև ասել է, որ իշխանությունները «տեղյակ են նաև երեք այլ համակարգերի մասին», որոնք ԱԲ գործակալը կարող է ներթափանցած լինել:

OpenAI-ն իր ԱԲ գործակալի գործողության մասին տեղեկացել է օգոստոսին և սեպտեմբերին հայտնել է Ավստրալիայի կառավարությանը։ Ընկերությունը նշում է, որ իր «մոդելները ձեռնարկել են գործողություններ, որոնք մենք չէինք նախատեսել»: Ընկերությունը նշել է, որ ԱԲ գործակալը չարտոնված այս ներթափանցման ժամանակ հասանելիություն չի ունեցել հիվանդների տվյալներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն