ՀՀ պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ 4,3 մլն դրամ կտրամադրվի | news.am

ՊՆ-ն կոչ է անում պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները, զերծ մնալ չհաստատված տեղեկությունների ու վաղաժամ եզրահանգումների տարածումից

Պաշտպանության  նախարարությունը կոչ է անում պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները, զերծ մնալ չհաստատված տեղեկությունների ու վաղաժամ եզրահանգումների տարածումից:

«Չնայած պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս բացատրել է բանակում տեղի ունեցած դեպքերի ճիշտ և պրոֆեսիոնալ լուսաբանման անհրաժեշտությունն ու կարևորությունը, այդուհանդերձ որոշ լրատվամիջոցներ դեպքերից ընդամենը ժամեր անց, երբ դեռ ընթանում են քննչական գործողություններ, շտապում են դրանց վերաբերյալ եզրահանգումներ և որակումներ ներկայացնել:

Պաշտպանության նախարարությունը նման գործելաոճն անընդունելի է համարում։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները, զերծ մնալ չհաստատված տեղեկությունների ու վաղաժամ եզրահանգումների տարածումից և հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել զինծառայողի ընտանիքի լավագույն շահերով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն