arm.sputniknews.ru Իրանը պետք է այնքան հզոր լինի, որ ոչ ոք չսպառնա նրա գոյությանը, սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Խոսելով միջուկային տեխնոլոգիաների մասին՝ նա նշել է, որ միջուկային տեխնոլոգիան Իրանի զարգացման իրավունքն է, ընդգծելով դրա կիրառությունը բժշկության, պարենային անվտանգության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներում։
Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ միջուկային գիտելիքը չի կարող մենաշնորհ լինել՝ միաժամանակ շեշտելով խաղաղ նպատակներով գիտության զարգացման իրավունքը.
«Ո՛չ միջուկային զենքին, բայց այո՝ խաղաղ գիտությանը»։
Անդրադառնալով տարածաշրջանային հարաբերություններին, նա ընդգծել է, որ հարևաններին չեն դիտում որպես մրցակիցներ ու ցանկանում են, որ նրանք ուժեղ լինեն, բայց շեշտել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները։
«Աշխարհին պետք է փոխըմբռնում և արդարություն, ոչ թե գերիշխանություն»,-եզրափակել է ելույթը Իրանի նախագահը։