Ղազախստանում զորավարժության ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել | azatutyun.am

Ղազախստանում զորավարժության ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել | azatutyun.am

azatutyun.am Այսօր Ղազախստանում ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ Կասպից ծովի առափնյա շրջանում եղանակային պայմանների վատթարացման և քամու ուժգնացման հետևանքով 19 զինծառայողներ հայտնվել են ծովում, նրանցից առնվազն 9-ը զոհվել են, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Զինծառայողներից երեքը փրկվել են, նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսներին դեռ փնտրում են: Որոնողա-փրկարարական աշխատանքներում ընդգրկված են ռազմածովային ուժերի, արտակարգ իրավիճակների նախարարության, օդուժի ստորաբաժանումներ և այլ համապատասխան ծառայություններ:

Բոլոր հանգամանքները պարզելու և որոնողա-փրկարարական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր է մեկնել պաշտպանության նախարարության հանձնաժողովը՝ նախարար Դաուրեն Կոսանովի գլխավորությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն