Խելքի պետք է բերենք էլեկտրոնային շտեմարանի տվյալները. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Խելքի պետք է բերենք էլեկտրոնային շտեմարանի տվյալները. Մհեր Գրիգորյան | factor.am

factor.am  Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում այս պահին ընդգրկված է 1 մլն 815 հազար քաղաքացի, որոնցից շուրջ 850 հազարը՝ մոտ 50%-ը, արդեն օգտվել է ապահովագրությամբ նախատեսված որևէ բժշկական ծառայությունից կամ դեղորայքից։

Կառավարության նիստում առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Խարազյանը հայտնել է, որ բժշկական կազմակերպությունների և դեղատների կողմից ներկայացված փոխհատուցման ընդհանուր ծավալը գերազանցում է 150 մլրդ դրամը։ Նրա խոսքով՝ այդ գումարը, ներառյալ օգոստոսի կատարողականները, ամբողջությամբ փոխհատուցվել են։

Խարազյանի խոսքով՝ տարեվերջին ծախսերի ծավալը կարող է 200 մլրդ դրամից մի փոքր ավելի լինել, սակայն 2026 թվականի ապահովագրության հիմնադրամի բյուջեով նախատեսված եկամուտներից և ծախսերից շեղում չի կանխատեսվում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն