factor.am Հայաստանը մինչև օգոստոս ներառյալ արտահանել է շուրջ 943 մլն դոլարի գյուղատնտեսական արտադրանք։ Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը նվազել է մոտ 5%-ով։
Նրա խոսքով՝ արտահանման աճ է արձանագրվել մի շարք ուղղություններով։ Մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրություններ հայկական ծագման արտադրանքի արտահանումն աճել է մոտ 45-46%-ով, Հնդկաստան՝ 2,1 անգամ, իսկ Եվրոպական միություն՝ մոտ 70%-ով։
Միաժամանակ, նվազում է արձանագրվել ԵԱՏՄ շուկա հայկական ծագման արտադրանքի արտահանման դեպքում։
Կառավարությունը օգոստոս ամսվա արտահանման աջակցության ծրագրի շրջանակում նախատեսում է արտահանողներին փոխհատուցել 4 մլրդ 590 մլն դրամ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում