ԱՄՆ-ն ու Չինաստանը կերկարաձգեն առևտրային հրադադարը մինչև հունվարի 10-ը․ Թրամփն օդանավակայանում անձամբ է դիմավորել Սի Ցզինպինին | factor.am

ԱՄՆ-ն ու Չինաստանը կերկարաձգեն առևտրային հրադադարը մինչև հունվարի 10-ը․ Թրամփն օդանավակայանում անձամբ է դիմավորել Սի Ցզինպինին | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում անձամբ դիմավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։ Չինաստանի առաջնորդը ժամանել է եռօրյա այցով․ սա նրա առաջին այցն է ԱՄՆ գրեթե երեք տարվա ընթացքում, փոխանցում է The Insider-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են երկարաձգել արդեն 11 ամիս գործող առևտրային հրադադարը։ Fox News-ի եթերում Բեսենթը հստակեցրել է, որ հրադադարը կշարունակվի մինչև հունվարի 10-ը, թեև այն պետք է ավարտվեր նոյեմբերի 10-ին։ Առևտրային համաձայնագրի մասին Սի Ցզինպինի գրավոր հայտարարության մեջ որևէ խոսք չկա, որը տարածել է Չինաստանի դեսպանատունը։

«Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ, ոչ թե մրցակիցներ»,- հայտարարել է Սին։

C-SPAN-ի հաշվարկներով՝ ԱՄՆ նախագահը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ է օտարերկրյա առաջնորդի դիմավորում Էնդրյուս ռազմաբազայում։ Վերջին անգամ նման կերպ 2015 թվականին՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, ընդունել էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն