Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են | shantnews.am

Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Սեպտեմբերի 23-ին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ N զորամասում հայտարարել է ուսումնական տագնապ, որի շրջանակում հետևել է անձնակազմի գործողություններին, ստուգել ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և սահմանված ժամկետում առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև հանրապետության մարզերից մեկում կառուցվող ամրացված շրջան, որը շուտով պատրաստ կլինի շահագործման հանձնվելու։

​Ստուգայցերի շրջանակում նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասերում իրականացվող նոր ենթակառուցվածքների շինաշխատանքների ընթացքին, հետևել զինծառայողների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին։

​Նախարարը հանդիպել և զրուցել է նաև 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների հետ՝ հետաքրքրվելով նրանց ծառայողական պայմաններով, առօրյայով և պատրաստության ընթացքով։
​Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը և հետայսու աչքի ընկնել միայն օրինակելի ծառայությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն