Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | hetq.am

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Սեպտեմբերի 24-ի ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 25-ին և 27-ին կեսօրից հետո, 26-ին, 28-29- ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երեւանում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Լուսանկարը՝ Հետքի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն