Կառավարությունը հաստատել է որդեգրման նոր կարգերը․ երեխայի ընտրության փոխարեն կգործի համադրման սկզբունքը | factor.am

Կառավարությունը հաստատել է որդեգրման նոր կարգերը․ երեխայի ընտրության փոխարեն կգործի համադրման սկզբունքը

Կառավարությունը հաստատել է որդեգրման և դրա վերահսկողության նոր կարգերը, որոնք նախատեսում են գործընթացը կազմակերպել երեխայի լավագույն շահի հիման վրա և միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Կառավարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Կառավարությունը հաստատել է որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը։

Ըստ այդմ՝ ակնկալվում է ունենալ մեկ իրավական ակտ, որը կկարգավորի որդեգրմանը և որդեգրման վերահսկողության իրականացմանը վերաբերող գրեթե բոլոր հարաբերությունները, և որը կհամապատասխանի ՀՀ ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխություններին և լրացումներին:

Արդյունքում, ՀՀ-ում որդեգրումը կկազմակերպվի միջազգային չափորոշիչներին համապատասխան, կբխի երեխայի լավագույն շահերից, այլ ոչ թե կլինի երեխային ընտրելու՝ որդեգրել ցանկացող անձանց բացարձակ մենաշնորհը և կիրականացվի համադրման հիման վրա: Արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել միատեսակ եզրույթների կիրառում և ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի հետ համահունչությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն