armenpress.am Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության անդամ երկրներին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Անկեղծ շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին, հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելով՝ Հայաստանին աջակցելու համար: Սա համերաշխության և աջակցության հզոր նշան է և գործընկերության ևս մեկ հանգրվան՝ ՀՀ-ԵՄ մեր գագաթնաժողովի հռչակագրին և ռազմավարական օրակարգին համապատասխան»,- գրել է Միրզոյանը:
Եվրոպական Միության խորհրդի որոշմանն անդրադարձել է նաև ԵՄ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը:
«Եվս մեկ համերաշխության դրսևորում Հայաստանին՝ ԵՄ և նրա բոլոր անդամ պետությունների կողմից»,- նշել է նա: