Մոսկվայի դատախազությունը պահանջում է հերթական գործը հարուցել ՌԴ նախկին վարչապետ Կասյանովի դեմ | azatutyun.am

Մոսկվայի դատախազությունը պահանջում է հերթական գործը հարուցել ՌԴ նախկին վարչապետ Կասյանովի դեմ | azatutyun.am

azatutyun.am Մոսկվայի դատախազությունը պահանջել է «օտարերկրյա գործակալի» պարտականությունները կատարելուց խուսափելու հատկանիշներով քրեական գործ հարուցել Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի դեմ: Այս մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը՝ հղում անելով դատախազության մամուլի ծառայությանը:

Կասյանովը նախկինում վարչական պատասխանատվության է ենթարկվել «օտարերկրյա գործակալի» գործունեության կարգը խախտելու համար: Գտնվելով Ռուսաստանից դուրս՝ նա, ըստ դատախազության, շարունակել է հաղորդագրություններ և նյութեր տարածել առանց «օտարերկրյա գործակալ» մակնշման:

Կասյանովը Ռուսաստանի վարչապետն է եղել 2000-2004 թվականներին՝ Վլադիմիր Պուտինի առաջին նախագահության տարիներին: Հրաժարականից հետո անցել է ընդդիմության շարքերը և դարձել Բորիս Նեմցովի զինակիցը: Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո հեռացել է երկրից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն