armenpress.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության շուրջ։
Գալուզինը և Արսենյանը հաստատել են միջպետական երկխոսության շրջանակում հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների առարկայական քննարկումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը։