azatutyun.am Միացյալ Նահանգների դաշնային դատարանն այսօր պարտավորեցրել է նախագահ Դոնալդ Թրամփին վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների՝ Սպիակ տուն մուտքի իրավունքը, պնդելով, որ այդ երեք լրատվամիջոցների դեմ նրա արգելքն ամենայն հավանականությամբ հակասահմանադրական է:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատավոր Ջիմ Քելլին վճիռը կայացրել է ԱՄՆ նախագահի սեպտեմբերի 18-ին հայտարարած արգելքի դեմ լրատվական երեք կազմակերպությունների հայցի քննարկման արդյունքում:
Քելլին պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին անմիջապես վերադարձնել լրատվամիջոցների հավատարմագրերը և պաշտոնյաներին արգելել է երկու շաբաթ կիրառել սահմանափակումները, մերժելով կառավարության պնդումը, թե արգելանքը սահմանվել է ազգային անվտանգության նկատառումներով:
Սպիտակ տունը և երեք լրատվամիջոցների ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում դատարանի որոշումը:
Թրամփը սոցցանցում գրել էր, թե CNN-ը, MS NOW-ն և Politico-ն «չպետք է կարողանան մշտապես գրել կամ հաղորդել ՀՈՐԻՆՎԱԾՔ և ՍՏԵՐ»: