Մոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. Moldpres | armenpress.am

Մոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. Moldpres | armenpress.am

armenpress.am Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն սեպտեմբերի 24-ին դատապարտել է Ուկրաինայի դեմ իրականացված զանգվածային հարձակման ընթացքում ռուսական չորս անօդաչու թռչող սարքի կողմից Մոլդովայի Հանրապետության օդային տարածքի խախտումը։ Այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Նախագահը միջադեպը որակել է որպես Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքների լրացուցիչ տարածում դեպի Մոլդովայի Հանրապետություն։

«Այս առավոտ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակումը կրկին հասավ Մոլդովա. ռուսական չորս անօդաչու թռչող սարք խախտեց մեր օդային տարածքը, և առնվազն մեկը պայթեց հյուսիսում», – գրել է պետության ղեկավարը X հարթակում։

Սանդուն դատապարտել է Ռուսաստանի սանձազերծած պատերազմը և ընդգծել, որ այն վտանգ է ներկայացնում եվրոպական անվտանգության համար։

«Ռուսաստանի պատերազմը վտանգի տակ է դնում ամբողջ Եվրոպան։ Մենք դատապարտում ենք այս պատերազմը և սատարում ենք Ուկրաինային», – ասել է նախագահը։

Ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունների նման բարձր ձայներ են լսվել Թոլդանեստի և Ֆլորեշտի շրջաններում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն