ՌԴ ֆիննախն առաջարկում է պասիվ եկամտի հարկը բարձրացնել մինչև 22%, պատերազմի մասնակիցների վրա դա չի ազդի   | azatutyun.am

ՌԴ ֆիննախն առաջարկում է պասիվ եկամտի հարկը բարձրացնել մինչև 22%, պատերազմի մասնակիցների վրա դա չի ազդի   | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 2027 թվականի և 2028–2029 թվականների պլանավորման ժամանակահատվածի համար դաշնային բյուջեի նախագիծը, որում առաջարկում է եկամտահարկի հնգաստիճան պրոգրեսիվ սանդղակը տարածել նաև ֆիզիկական անձանց եկամտի վրա, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Սա վերաբերում է դիվիդենտներին, ավանդներից ստացվող տոկոսներին, արժեթղթերի գործարքներից, ինչպես նաև գույքի և բաժնեմասերի վաճառքից ստացված եկամուտներին: Ներկայումս նման եկամուտների համար կիրառվող դրույքաչափերը 13% և 15% են: Ֆինանսների նախարարության առաջարկության համաձայն՝ առավելագույն դրույքաչափը կաճի մինչև 22%, և դրա չափը կախված կլինի եկամտի չափից, այլ ոչ թե ստացման աղբյուրից:

Ֆինանսների նախարարությունն այս փոփոխությունը բացատրել է «հարկման մակարդակների միավորման» անհրաժեշտությամբ։ Նախարարությունը համարում է, որ այս փոփոխությունը կվերաբերի հարկվող եկամուտ ունեցող բնակչության ոչ ավելի, քան 6%-ի՝ մոտ չորս միլիոն մարդու։ Փոփոխությունները չեն տարածվի Ուկրաինայի դեմ պատերազմի մասնակիցների եկամուտների վրա։

Բյուջետային փաթեթը ներառում է նաև այլ հարկային փոփոխություններ: Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմաններից դուրս էլեկտրոնային եղանակով վաճառվող ապրանքների համար ներդնել 22% ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ստանդարտ դրույքաչափ: Էլեկտրոնային առևտրի հարթակները կգործեն որպես հարկային գործակալներ: Ավելին, այն առաջարկում է 100 ռուբլի մաքսատուրք գանձել մինչև 200 եվրո արժողությամբ անձնական օգտագործման ապրանքներ պարունակող յուրաքանչյուր ծանրոցի համար:

Փոխադարձ ներդրումային ֆոնդերի համար առաջարկվում է պասիվ եկամտի 15% շահութահարկի դրույքաչափ։ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ոչ ռեզիդենտների C տիպի հաշիվներին փոխանցվող դիվիդենտների շահութահարկը բարձրացնել մինչև 35%։

C տիպի հաշիվները հատուկ ռուբլով հաշիվներ են, որոնք ներդրվել են Ռուսաստանում՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց և 2022 թվականին Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո, Ռուսաստանի համար, այսպես կոչված, «ոչ բարեկամական» պետությունների օտարերկրյա պարտատերերի և ակտիվների սեփականատերերի հետ հաշվարկներ կատարելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն