Իրանը կշարունակի լիովին վերահսկել Հորմուզի նեղուցը. Խամենեիի խորհրդական | azatutyun.am

Իրանը կշարունակի լիովին վերահսկել Հորմուզի նեղուցը. Խամենեիի խորհրդական | azatutyun.am

azatutyun.am Հորմուզի նեղուցը «երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին», և Իրանը կշարունակի «լիովին կառավարել և վերահսկել» ջրային այս ուղին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական հարցերով խորհրդական գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին:

Տեսանյութում, որը հրապարակել են իրանական Fars և Tasnim լրատվական գործակալություններ, Սաֆավին պնդում է, որ Իրանն ու Օմանը «համաձայնության են եկել նեղուցի կառավարման մեխանիզմի վերաբերյալ, սակայն ամերիկացիները խոչընդոտել են դրան»։

Գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ Պարսից ծոցը և Կարմիր ծովը, ինչպես նաև Հորմուզի նեղուցը և Բաբ էլ-Մանդեբը որպես փոխկապակցված պատերազմի թատերաբեմ դիտարկելու Իրանի ռազմավարությունը հիմնարար կերպով կփոխի հակամարտության բնույթը։

Սաֆավին նաև ասել է, որ Եմենի հութիները, որոնք առաջխաղացում են գրանցել Բաբ էլ-Մանդեբի նեղուցում և կարևոր դիրքեր են զբաղեցնում, իրենց «սեփական նպատակներն ու ռազմավարությունը, և նրանք մեծ առաջընթաց են գրանցել զենքի արտադրության գործում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն