Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակությանը | shantnews.am

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ձգտումների և Եվրոպական միության հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա հինգ տարիների բարեփոխումների օրակարգին, դրա առաջնահերթություններին և նախատեսվող ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն