ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ | armenpress.am

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ | armenpress.am

armenpress.am ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է այդ երկրի և Իրանի միջև չվերթները մինչև հետագա ծանուցումը դադարեցնելու մասին։ Այս մասին հայտնում է WAM լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ որոշումը կայացվել է Իրանի օդագնացության ոլորտին աջակցող կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով։ Վարչությունը հայտարարել է, որ կշարունակի հանրությանը տեղեկացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերաբերյալ փոփոխությունների մասին՝ կոչ անելով ուղևորներին պաշտոնական աղբյուրներում ճշտել չվերթների մասին թարմ տեղեկատվությունը։

Ավելի վաղ իրանական ISNA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի ավիաընկերությունները սեպտեմբերի 24-ի կեսգիշերից չեղարկել են դեպի ԱՄԷ բոլոր չվերթերը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն