shantnews.am Մի քանի պատվիրակություններ, ի նշան բողոքի, լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, երբ ամբիոն է բարձրացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետին հրավիրել են ամբիոն, տասնյակ դիվանագետներ ոտքի են կանգնել և ուղղվել դեպի ելքը։ Դահլիճում երկար ժամանակ դժգոհության բացականչություններ են հնչել։ Ելույթի սկզբում Իսրայելի վարչապետը նրանց, ովքեր դեռ չէին հասցրել դուրս գալ, կոչ է արել անհապաղ լքել դահլիճը։