COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա նախապատրաստական հատուկ միջոցառում | shantnews.am

COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա նախապատրաստական հատուկ միջոցառում

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ընդառաջ՝ սեպտեմբերի 30-ին Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա նախապատրաստական հատուկ միջոցառում։ Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։

«Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, Եվրախորհրդարանի պատգամավոր Շտեֆան Քյոլերի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համատեղ ջանքերով։

Միջոցառումը նպատակաուղղված է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և առաջիկա գլոբալ գագաթնաժողովի առանցքային առաջնահերթությունների քննարկմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն