factor.am ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ տարբեր երկրների մեծ թվով պատվիրակներ լքել են դահլիճը՝ ծափահարությունների և սուլոցների ներքո։ Հանդարտության կոչերից հետո միայն նա հնարավորություն է ունեցել սկսել ելույթը։
«Նախքան սկսելը՝ մի փոքր հայտարարություն։ Եթե այս դահլիճում դեռ կան այլ բարոյական վախկոտներ, որոնք դեռ չեն հեռացել, խնդրում եմ՝ հեռացեք հիմա։ Շատ շնորհակալ եմ»,- խոսքն այսպես է սկսել Նեթանյահուն։
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեթանյահուն նախ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «համարձակ առաջնորդության» և «բարբարոսների» դեմ պայքարում գործընկերության համար։ Նա ասել է, թե ԱՄՆ-ն ու Իսրայելը միասին գործել են՝ «քաղաքակրթությունը փրկելու» համար։
Նրա խոսքով՝ երկու երկրները նաև համատեղ աշխատել են Գազայից իսրայելցի պատանդներին վերադարձնելու ուղղությամբ։ Անցյալ տարի ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը հանգեցրել էր պաղեստինյան խմբավորումների կողմից պահվող մնացած պատանդների՝ ինչպես ողջերի, այնպես էլ մահացածների մարմինների վերադարձին։
Ինչ վերաբերում է Թուրքիային, նա նշել է, որ Թուրքիան վերջին երկիրն է, որը հյուրընկալում է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին և «ստեր տարածում»։
Նա նաև հայտարարել է՝ Թուրքիայի առաջնորդը «սպանել է հազարավոր խաղաղ քուրդ բնակիչների, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բանտարկել է հազարավոր լրագրողների և, ըստ էության, այս հարցում համաշխարհային ռեկորդակիր է, ինչպես նաև ապօրինաբար օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը և պարբերաբար խախտում է ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի օդային տարածքը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում