Թուրքիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել | azatutyun.am

Թուրքիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել | azatutyun.am

azatutyun.am Թուրքիայի հարավարևելյան մի շարք նահանգներում հինգշաբթի երկրաշարժ է զգացվել, որի նախնական ուժգնությունը գնահատվել է 5,8 մագնիտուդ։

Ստորգետնյա ցնցումները հատկապես ուժեղ են զգացվել Դիարբեքիրում, ինչպես նաև Ադըյամանում, Շանլըուրֆայում և հարակից շրջաններում։

Նախնական հաղորդագրություններում երկրաշարժի ուժգնությունը նշվում էր 5,5 մագնիտուդ, սակայն ավելի ուշ այն գնահատվել է 5,8։

Հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն