Չինաստանի նախագահի պատվին Սպիտակ տանը պետական ընթրիք է տրվել | azatutyun.am

Չինաստանի նախագահի պատվին Սպիտակ տանը պետական ընթրիք է տրվել | azatutyun.am

azatutyun.am Եռօրյա այցով ԱՄՆ-ում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և նրա կնոջ՝ Պենգ Լիյուանի պատվին Սպիտակ տանը պետական ընթրիք է տրվել:

Ընթրիքի ընթացքում Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահները ելույթ են ունեցել: Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին Չինաստանից ԱՄՆ երկար ճանապարհորդության համար և հավելել. «Մենք երբեք այսքան լավ չենք շփվել»։

Երեկ տեղի ունեցած բանակցություններից հետո էլ Թրամփն ասել էր, որ իրենք «հսկայական առաջընթաց են գրանցել» երկու երկրների առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Չինաստանի առաջնորդն իր հերթին ընթրիքի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի նպատակները կարող են «փոխադարձաբար ամրապնդող» լինել:

«Նախագահ Թրամփը խոստացել է Ամերիկան կրկին լավը դարձնել», – ասել է նա՝ հավելելով, որ չինացիները ևս «հավատարիմ են ազգային մեծ վերածննդի հասնելուն, իսկ չինական արդիականացումը շարունակում է նոր հորիզոններ բացել»:

Չինաստանի առաջնորդը նաև երկու երկրներին կոչ է արել փոփոխվող աշխարհում «նոր մոտեցում» ցուցաբերել «միմյանց հետ լեզու գտնելու համար» և գործել որպես պատասխանատու համաշխարհային տերություններ:

Դոնալդ Թրամփը Սի Ծինփինին սպիտակագլուխ արծվի արձան է նվիրել և ասել, որ «երբեք այսքան լավ չեն շփվել», նաև առաջարկել է հյուրերին ցույց տալ Սպիտակ տանը կառուցվող պարահենդեսային նոր սրահը:

Պետական ընտրիքին մասնակցում էին նաև խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, OpenAI-ից Սեմ Ալտմանը և Nvidia-ից Ջենսեն Հուանգը։ Նրանք նստել էին Թրամփի և Ծինփինի հետ նույն սեղանին:

CNN-ի, MS Now-ի և Politico-ի լրագրողները հայտնել են, որ իրենց թույլ չեն տվել լուսաբանել պետական ընթրիքը, չնայած դատավորի որոշմանը, որ Սպիտակ տուն նրանց մուտքի արգելքը պետք է վերացվի:

Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները երեկ էին բանակցություններ վարել: BBC-ն գրում է, որ թեև Սին շատ ջերմ ընդունելության արժանացավ ԱՄՆ-ում, այդուհանդերձ, Չինաստանի առաջնորդը չստացավ այն ամենը, ինչ ցանկանում էր:

Չինաստանը կարծում է, որ Միացյալ Նահանգները փորձում է զսպել իր գերտերության վերելքը, և ցանկանում է, որ Վաշինգտոնն արգելք չդառնա իր ճանապարհին, հատկապես առևտրի, տեխնոլոգիաների և Թայվանի հարցերում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն