Ռուսաստանի շրջաններում և Ղրիմում ուկրաինական ԱԹՍ-ները գործարաններ են թիրախավորել․ զոհ և վիրավորներ կան | factor.am

Ռուսաստանի շրջաններում և Ղրիմում ուկրաինական ԱԹՍ-ները գործարաններ են թիրախավորել․ զոհ և վիրավորներ կան | factor.am

factor.am Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են  Ռուսաստանի միանգամից մի քանի շրջանների, այդ թվում՝ Ուլյանովսկի, Վորոնեժի, Ռոստովի մարզերի, ինչպես նաև Պերմի երկրամասի վրա։ Ուլյանովսկում, ըստ նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխի, հարձակման հետևանքով վնասվել են արդյունաբերական և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Տուժել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները, ինչպես նաև ռուսական Astra-ն պնդում են, որ հարձակման թիրախներից մեկը եղել է «Իսկրա» գործարանը։ Ձեռնարկությունը մտնում է «Ալմազ-Անտեյ» կոնցեռնի կազմում և, ի թիվս այլնի, արտադրում է կիսահաղորդչային սարքեր։

Պերմի երկրամասի ղեկավար Դմիտրի Մախոնինը հայտնել է, որ Ուկրաինան հարձակվել է տարածաշրջանի «արդյունաբերական օբյեկտի» վրա։ «Պերմ 36,6» պարբերականը գրում է, որ խոսքը «Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ»  նավթավերամշակման գործարանի մասին է։ Այնտեղ հրդեհ է բռնկվել, իսկ քաղաքի վրա ծուխ է երևում։ Մեկ մարդ զոհվել է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն