ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր | armenpress.am

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության և միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ օրակարգին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն