Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները | armenpress.am

Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները | armenpress.am

armenpress.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում «քննարկել են պատերազմն Ուկրաինայում և դրա գլոբալ հետևանքները»:

Այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդել է, որ Լավրովը «շեշտը դրել է ՄԱԿ-ի կողմից կշռադատված բարեփոխման կարևորության վրա՝ այն բազմաբևեռ աշխարհակարգի իրողություններին հարմարեցնելու, Քարտուղարությունում Գլոբալ մեծամասնության երկրների քաղաքացիների զգալիորեն ավելի ընդարձակ ներկայացվածություն ապահովելու նպատակով, ՄԱԿ-ի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների անաչառ կատարման վրա»։

Բացի այդ, Լավրովը Գուտերեշին զեկույց է փոխանցել «Կիևի վարչակարգի կողմից Բուչայի իրադարձությունների նենգափոխման վերաբերյալ», պահանջել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը «բեմականացման փաստերի մանրակրկիտ հետաքննություն անցկացնի», հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

Լավրովի և Գուտերեշի հանդիպումը Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում սկսվել է առանց մամուլի համար նախատեսված բացման խոսքի և շարունակվել է փակ ձևաչափով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն