Indian Defence Times․ Հնդիկ զինվորականները հայ զինծառայողներին ուսուցանում են Akash ՀՕՊ համակարգի շահագործումը | news.am

Indian Defence Times․ Հնդիկ զինվորականները հայ զինծառայողներին ուսուցանում են Akash ՀՕՊ համակարգի շահագործումը | news.am

news.am Հնդկաստանը և Հայաստանը շարունակում են ամրապնդել պաշտպանական համագործակցությունը։ Հնդիկ զինծառայողները Հայաստանի տարածքում անմիջապես հայ զինվորականների համար անցկացնում են Akash ՀՕՊ համակարգի շահագործման մասնագիտացված պատրաստություն, հայտնել է Indian Defence Times-ը։

Akash համակարգով աշխատելու համար հայկական անձնակազմին ուսուցանելու նպատակով հնդիկ սպաների գործուղումը վկայում է երկու երկրների զինված ուժերի միջև օպերատիվ փոխգործակցության ընդլայնման մասին։ Պատրաստությունը ներառում է համակարգի հնարավորությունների, շահագործման ընթացակարգերի, տեխնիկական սպասարկման և տակտիկական կիրառման ուսումնասիրություն։

Akash համակարգը միջին հեռահարության շարժական զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է տարբեր օդային սպառնալիքներից, այդ թվում՝ ինքնաթիռներից, ուղղաթիռներից, անօդաչու թռչող սարքերից և թևավոր հրթիռներից պաշտպանվելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն