news.am Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, հայտնել է լատինաամերիկյան երկրի ԱԳՆ-ն։
«Արտաքին գործերի նախարարությունը Կոլումբիայի կառավարության անունից հայտարարում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 19-ից պաշտոնապես խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- նշվել է հաղորդագրության մեջ։
Կոլումբիայի իշխանությունները նման որոշման պատճառների թվում նշել են ազգային անվտանգության հարցերը, Հորմուզի նեղուցի փակումը և Իրանի կողմից ԱԷՄԳ տեսչության խոչընդոտումը։
Դիվանագիտական հարաբերությունների խզումը չի նշանակում հյուպատոսությունների աշխատանքի դադարեցում։